13:36
Թուրքական «Գորշ գայլերը» ներկայացրել են Շուշիում կառուցվելիք իրենց դպրոցի էսքիզը

Թուրքիայի «Գորշ գայլերի» քաղաքական թեւ «Ազգայնական շարժում» կուսակցության ներկայացուցիչները Շուշիում կառուցվելիք դպրոցի հետ կապված մանրամասները քննարկել են Ալիեւի հետ Բաքու կատարած այցի ժամանակ։

Թուրքական Hurriyet–ի փոխանցմամբ՝  «Ազգայնական շարժում» կուսակցությունը ներկայացրել է Շուշիում կառուցելիք իրենց դպրոցի էսքիզը եւ հայտնել, որ այն արժանացել է հավանության բոլորի կողմից։

Նշվում է, որ Շուշիում «Գորշ գայլերի» դպրոցի հիմնարկեքի արարողությանը մասնակցելու են Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները «Ազգայնական շարժում» կուսակցության առաջնորդ Դեւլեթ Բահչելիի հետ միասին։

news.am

Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս