ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի և Հայոց բանակին աջակցող հավաքը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ նահատակված մեր քաջորդիների։ ՓՊ նախագահ Արա Զոհրաբյանը մեկնարկին կարճ հայտարարությամբ հանդես եկավ՝ նշելով.
«Ես ինքս այստեղ եմ ոչ թե որպես ՓՊ նախագահ, այլ՝ ՀՀ շարքային քաղաքացի, N զորամասի նախկին զինծառայող։ Մեզ են միացել ոչ միայն պահեստազորի սպաները կամ զինվորական ծառայություն անցած քաղաքացիները, այլև՝ մտահոգված քաղաքացիները։
Այս խնդիրը քաղաքակիրթ լուծման չտանելու դեպքում անկախատեսելի հետևանքներ կարող են լինել»,-ասաց Զոհրաբյանը։
Մանրամասները՝ տեսանյութում: