ՊՆ-ի մուտքներն ու ելքերը շարունակում են փակ մնալ: Այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողի հարազատը՝ Արսեն Ղուկասյանը. «Ես դեռ ՊՆ-ի դիմաց եմ և ինձ են միացել անհետ կորած զինծառայողների շատ ծնողներ»,- նշեց նա:
Նշենք, որ արդեն քանի ժամ է, ինչ անհետ կորած զինծառայողի հարազատը փակել է ՊՆ-ի մուտքը: Նա, ավելի վաղ, Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել՝ կոչ անելով անհետ կորած զինծառայողների հարազատներին միանալ իրեն՝ փակելու ՊՆ-ի բոլոր ելքերն ու մուտքերը. «Էս մարդիկ, կոպիտ ասած, թքած ունեն թե՛ մեզ, թե՛ մեր երեխեքի վրա: Ես այս պահին այստեղ եմ, ավտոն տեղից չեմ շարժելու, խնդրում եմ բոլոր այն ծնողներին, որոնք ունեն մեքենաներ, եկեք բոլոր մուտք ու ելքերը փակենք ՊՆ-ի, որ հասկանան՝ հերիք է մեզ, քթից բռնած, տանեն էստեղ-էնտեղ: Մենք իրենց լակոտն ու թուլեքը չենք, կյանքներս կերել են: Համբերության բաժակը լցվել է, արդեն թափվում է. իրենք պետք է սկսեն աշխատել մեր երեխեքի հարցով, էսօր լուրջ վիճակ է, բայց էս մարդիկ ոչ մի բան չեն անում, զբաղված են իրենց աթոռներով: Ես ասացի՝ եթե չընդունեցիք, հետո դուք եք մեզ խնդրելու՝ մենք ձեզ հետ հանդիպում ունենանք»,- տեսանյութում ասել էր նա:
Զվարթ Պետրոսյան