ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ. փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ և Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհները, Սյունիքի մարզի Գորիս-Կապան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ-Գնդևազ ավտոճանապարհները (կցորդիչով բեռնատարների համար), իսկ Սյունիքի մարզի Սիսիան-Զանգեր, Գորիս-Կապան ավտոճանապարհը, Գեղարքունիքի մարզի ավտոճանապարհները, Վարդենյաց լեռնանցքը (կցորդիչով բեռնատարների համար) դժվարանցանելի են:

Լոռու և Սյունիքի մարզերի, Շիրակի մարզի Աշոցքի և Ամասիայի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին, Արարատի մարզի Լանջառ-Վեդի, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։

Արագածոտնի մարզի Ապարան, Տավուշի մարզի Իջևան և Դիլիջան քաղաքներում տեղում է ձյուն։

Տավուշի մարզի Բերդ և Նոյեմբերյան քաղաքներում մառախուղ է։

ՀՀ ԱԻՆ-ից նաև հայտնում են, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացած տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է։ Ռուսական կողմում կուտակվել է մոտ 521 բեռնատար ավտոմեքենա:

ՀՀ ԱԻՆ-ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։