ԱՀ ոստիկանությունից հայտնում են, որ մարտի 30-ին՝ ժամը 04:55-ին, «Հանրապետական Բժշկական Կենտրոն»-ից հաղորդում է ստացվել, որ գիշերը, ժամը 04:00-ին իրենց մոտ են ընդունվել ՀՀ Արարատի մարզի 31-ամյա բնակիչ Ա.Մ.-ն՝ ձախից որովայնի ծակած վերքով, Երևան քաղաքի 44-ամյա բնակիչ Ա.Կարապետյանը՝ քթոսկրի կոտրվածք առանց տեղաշարժի և Ստեփանակերտ քաղաքի 39-ամյա բնակիչ Ս. Հ.-ն՝ ձախ նստատեղի կտրած-ծակած վերք ախտորոշմամբ:

Մեկնած քրեական հետախուզության բաժնի օպերլիազորը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 03:50-ի սահմաններում, Սասունցի Դավթի փողոցի թիվ 15 հասցեում տեղակայված «Սոֆիյա» առևտրի կենտրոնի ներսում վիճաբանություն է առաջացել մի կողմից Ա. Մ.-ի, Ս. Հակոբյանի, իսկ մյուս կողմից՝ Ա. Կ.-ի միջև, որին միջամտել են դեպքով չպարզված մի քանի այլ անձինք ևս, ինչի արդյունքում վերը նշված անձիք ստացած մարմնական վնասվածքներով դիմել են «Հանրապետական Բժշկական Կենտրոն»:
Ա. Կ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության քաղաքային վարչություն:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքի հանգամանքները և անհայտ անձանց տվյալները պարզվում են:
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության քաղաքային վարչությունը: