Մի ժամանակ Բոդին Կալիֆորնիա նահանգի բնակչության թվթվ երրորդ քաղաքն էր։ ԱՄՆ-ի բոլոր անկյուններից մարդիկ գալիս էին այստեղ՝ երջանիկ և անհոգ կյանք գտնելու։ Քաղաքն անապատային վայրում էր գտնվում և ժամանակի ընթացքում վերածվեց հաջողակ մեգապոլիսի։

Քաղաքի հիմքը դրել է Ուիլյամ Բոդի անունով մի տղամարդ, ով եկել է այստեղ 1859 թ.։ Նրան հաջողվել է գտնել նվիրական ոսկի՝ Մոնո լճից և Սիեռա-Նևադա լեռներից քիչ հեռու։ Տարածքը բավականին խոշոր էր։ Ուիլյամը որոշեց մնալ հայտնաբերված տարածքում, սակայն հետագայում մահացավ եղանաային խիստ պայմանների պատճառով։ Ամերիկացու հարազատները տարածքում իրենց բարեկամի հիշատակին քաղաք հիմնեցին և այն անվանեցին Բոդի։ Ոսկու ակտիվ արդյունահանում սկսվեց, իսկ 14 տարի անց մոտակայքում ևս մի հանք հայտնաբերվեց, ինչը հանգեցրեց Բոդիի ընդլայնման։ 1876 թ. այստեղ արդեն 30 մարդ էր ապրում, իսկ 1880-ին՝ 10,000։

 

 

Քաղաքը ծաղկում էր, այստեղ աշխատում էին մեծ քանակությամբ հաստատություններ։ Չինացիները խոշոր թաղամաս էին կառուցել՝ տաճարով։ Գործարարները 7 գարեջրի գործարան էին հիմնել։ Բոդին ուներ սեփական երկաթուղային կայարան։ Միաժամանակ հանցավորության մակարդակը քաղաքում ևս ցածր չէր։

Եկավ ժամանակ, երբ ոսկու գները նվազեցին, ինչպես նաև տարածքում այն սկսեցին քիչ արդյունահանել։ 20  տարում բնակչությունը նվազեց 10 անգամ։ Մարդիկ հեռանում էին. խոշոր հրդեհ տեղի ունեցավ, որը վերջակետ դրեց քաղաքի ճակատագրին։ 1932 թ. Բոդին «վերացավ»։ Փակվեցին փոստի ստորաբաժանումները, որոնք գործում էին 1877 թվականից։ Սակայն ոսկի շարունակեցին արդյունահանել մինչև 1960-ականները՝ պակաս քանակությամբ։

 

 

ԱՄՆ-ի ուրվական-քաղաքներից Բոդին լավագույնն է պահպանվել։ Մասնագետները նշում են, որ դա տեղի է ունեցել՝ շներհիվ կլիմայի և հազվադեպ տեղի ունեցող անձրևների։ Քաղաքում մինչ օրս կանգուն են տներ, որոնցում լավ վիճակում են գտնվում կահույքն ու առօրյա իրերը։ Նահանգի իշխանությունները տարածքում «Բոդի» պատմական պարկ են հիմնել, որտեղ էքսկուրսիաներ են անցկացնում։