Այսօր մենք տարբեր դաշինքներով ենք հանդես գալիս ընտրություններին, և չեմ կարծում՝ սա այն ակտուալ թեման է, որի վերաբերյալ մենք պետք է ինչ-որ բանավեճեր կամ քննարկումներ ծավալենք։ Այս մասին, այսօր՝ մայիսի 25-ին, «Հայաստան» դաշինքի ղեկավարների ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչ հարաբերություններ են իր և ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի միջև, կա՞ն տարաձայնություններ և արդյո՞ք տարաձայնություններն այն աստիճանի են, որ իրենք չեն կարողացել միավորվել մեկ դաշինքում։
«Դուք ճանաչու՞մ եք երկու մարդու, որոնց միջև ընդհանրապես որևէ տարաձայնություն չլինի, միգուցե միայն զույգերի մոտ է նման բան լինում։ Չեմ կարծում, որ իրականում սա այն թեման է, որ արժանի է քննարկման։ Մենք գնում ենք մեր ճանապարհով, իրենք՝ իրենց ճանապարհով»,-ասաց Քոչարյանը: