Ամերիաբանկը հայտարարում է վճարային քարտերի դիզայնի մրցույթ, որին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները՝ թե՛ անհատները, թե՛ ընկերությունները:

Մրցույթը կանցկացվի «Քո ձեռագիրը բոլորիս ձեռքում» խորագրի ներքո' հնարավորություն տալով նկարիչներին և դիզայներներին դրսևորելու իրենց հմտությունները, ստեղծելու քարտ, որը յուրաքանչյուրը կցանկանա ունենալ իր դրամապանակում:

Ներկայացված դիզայնը պետք է ստեղծվի բանկի կողմից տրամադրված նախատիպի և պահանջների հիման վրա: Հարկավոր է տրամադրել դիզայնի ադապտացիա 3 դասի քարտատեսակների համար' Classic/Standard, Gold և Platinum:

Մրցույթի մասնակիցները պետք է ուղարկեն դիզայնի իրենց տարբերակը/ները [email protected] էլ. փոստով ս.թ. հունիսի 2-ին' Երևանի ժամանակով 12:00-ից մինչև ս.թ. հունիսի 18-ը' Երևանի ժամանակով 18:00 ներառյալ: 

Հաղթողներն ընտրվելու են 2 փուլով: Մրցույթի մասնակցությունն անվճար է։

Մրցանակային ֆոնդ

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի և ֆեյսբուքյան լայքերի քվեարկության արդյունքում առավելագույն ձայները ստացած լավագույն դիզայնը, կարժանանա 1 մլն ՀՀԴ մրցանակի (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ֆեյսբուքի լայքերով առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի աշխատակիցներից կազմված ժյուրիի առավելագույն ձայներ ստացած դիզայնի համար կտրամադրվի 200.000 ՀՀԴ (առանց հարկերի և պարտադիր այլ վճարների):

Ամերիաբանկի առաքելությունն է' բարելավել կյանքի որակը, որդեգրած քաղաքականությունը' մարդակենտրոնությունը. ցանկացած լուծման կենտրոնում մարդն է:

Մրցույթի պայմաններին և մասնակցության կարգին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով' bit.ly/3uH02z0

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ' տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: 2020թ. արդյունքներով Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, կապիտալ): Ամբողջական տեղեկատվության համար կարող եք այցելել www.ameriabank.am կայք կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով;

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից: