2021 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մասնակցության ամենակարևոր մոտիավացիան այն է, որ ժողովուրդը երկրի տիրոջ իր զգացողությունը չկորցնի:
Քարոզարշավի շրջանակներում Փարաքար համայնքի բնակիչների հետ հանդիպմանն այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Մենք նույնիսկ չենք ասելու, որ «Ժողովուրդ, քվեարկեք մեր օգտին», մենք ասելու ենք «Ժողովուրդ, քվեարկեք ձեր օգտին»,- ընդգծեց Փաշինյանը:
ՀՀ վարչապետի պաշտոնակատարը քարոզարշավի շրջանակում երկու դիրքորոշում է ի հայտ բերել' քաղաքական ուժեր, որոնք հայտարարում են, որ «հեսա գալու ենք իշխանությունը վերցնենք» և իրենց կուսակցությունը, որը հայտարարում է, որ որոշողը ժողովուրդն է:
«Ուզում եմ, որ դուք ֆիքսեք տարբերությունը, որովհետև ոմանք ասում են, որ հունիսի 20-ին և դրանից հետո, այսպես ասած, իրենք «կրելու են», մենք էլ ասում ենք' «ձեր պատիժն եք կրելու 2021 թվականի հունիսի 20-ից հետո»: Էլի եմ ասում քաղաքական առանձնահատկությունը հետևյալն է. մենք ասում ենք «դուք որոշում եք' մենք անում ենք»,- ասաց Փաշինյանը: