«Թովմասյան» հիմնադրամի ղեկավար, «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության ներկայացուցիչ Արտակ Թովմասյանն այսօր՝ հունիսի 20-ին, կատարեց իր ընտրությունը։ Նա նախ այցելեց Եռաբլուր՝ իր հարգանքի տուրքը մատուցելու Արցախյան պատերազմում զոհված հերոսներին, ապա այցելեց ընտրատեղամաս՝ քվեարկություն կատարելու․
«Բոլորին խորհուրդ կտամ այսօր նախ գալ Եռաբլուր, ծաղիկներ դնել մեր հերոսների շիրիմներին և հետո գնալ իրենց ձայնը տալ հանուն ապագայի, որի համար մեր հերոսներն իրենց կյանքն են նվիրել»,- նշեց Թովմասյանը։