ԼՈՒՐԵՐ.com-ին քիչ առաջ ահազանգած քաղաքացին հայտնեց, որ այս պահին Մարգարյան փողոցի վրա ոստիկանական մեծ կուտակումներ են. «Ոստիկանները հավաքվել են, ջարդում են սաղ խանութները, հասկացանք՝ ապօրինի շինություն ա, բայց է՞ս ձև ջարդեն: Մենակ տեսնեք, թե ինչ են անում ժողովրդի հետ»,- ասաց քաղաքացին:
Նշենք, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը երեկ՝ հունիսի 22-ին, ավագանու հերթական նիստի ժամանակ հայտարարեց, որ Աջափնյակ վարչական շրջանում իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հանդիսացող հողամասի վրա։ Քանդում եւ ապամոնտաժում է իրականացվել 34 հասցեներում։
Ուշագրավ է, որ քաղաքապետի երեկվա ելույթից հետո Աջափնյակ թաղամասում լարվածություն է նկատվում, երեկվանից կարելի է տեսնել ոստիկանական մեծ թվով ուժեր, և ապամոնտաժման տեխնիկաներ: Երեկվանից սկսել են ապամոնտաժել համայնքի հողի վրա վերջին օրերին՝ հիմնականում գիշերային ժամերին կառուցված ապօրինի կրպակները:
Հավելենք, որ մի շարք ապամոնտաժումներից հետո հայտնի դարձավ, որ Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: