Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանի դուստրը՝ Լուիզա Փարամազյանը, ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել.
«Նկարներ, լի՜քը հիշողություններ...
Քո մարդ տեսակը շատերին է ծանոթ: Քո տեսակն անկրկնելի է: Դու անկրկնելի ես: Ես քո աղջիկն եմ, միշտ հպարտ, միշտ գլուխս բարձր, որովհետև դու ես ինձ այդպես սովորեցրել: Մշտապես մեզ թև ու թիկունք ես եղել, սովորեցրել նայել դժվարության ու չարի աչքերի մեջ և ժպտալ, աղոթել: Ահա աղոթել... աղոթել ամեն րոպե, ամեն պահ, հավատալ մեր Աստծուն: Ես հանգիստ եմ, ես հպարտ եմ, որովհետև ամենակարևորը՝ Աստված գիտի դու ինչքա՜ն մաքուր ես, ինչքա՜ն պարզ: Անասելի դժվար է հիմա, դժվար է քեզանից հեռու լինել, բայց քո ու Աստծո օրհնությամբ մենք ուժեղ ենք, մենք քո ընտանիքն ենք, իսկ քո ընտանիքը չգիտի, թե ինչ է թուլանալը:
Ես գիտեմ, որ դու ուժեղ ես և առավել ուժեղ ես հիմա: Իսկ մենք մշտապես քո թիկունքն ենք պահելու, դու իմ ամենամեծ հերոսն ես և, ինչպես ասում են, ցանկացած հիանալի դստեր ետևում իսկապես հրաշալի հայր է կանգնած:
Մենք քեզ կարոտում ենք ու սպասում, որովհետև լավագույն օրերը դեռ առջևում են, դու դեռ պիտի մեր հաջողությունների համար կենաց բարձրացնես ու գլուխդ բարձր քայլես...
Մենք քեզ շա՜տ ենք սիրում, մեր ամենաՊԱՊԱ...»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը կալանավորվեց: