Հուլիսի 10-ին ահաբեկիչները հարձակվել են Հայաստանի դեմոկրատական կուսակցության անդամ Տիգրան Արզաքանցյան կնոջ՝ Նատալյա Ռոտենբերգի Ֆրանսիայում գտնվող վիլլայի վրա: Ըստ Ռոտենբերգի գրառման՝ ահաբեկիչները բռնագրավել են վիլլան և հաստատվել այնտեղ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Արզաքանցյանի կինը, նա, մասնավորապես, գրել է.

«Հուլիսի 10-ին Ֆրանսիայում գտնվող իմ վիլլան բռնազավթվել է Չեչնիայից ժամանած արմատական ահաբեկիչների կողմից։ Նրանք իմ աշխատակիցներին բռնի ուժով վտարել են տարածքից, ծեծել պահակներին և կառավարչին, կոտրել տեսախցիկները, կողպեքները, փոխարինել նորով, բռնագրավել վիլլան և հաստատվել այնտեղ: Պատվիրատուները ռուս խոշոր օլիգարխներ են, ովքեր չեն սիրում իմ ակտիվ գործունեությունը: Անուններն արդեն հայտնի են։ Հայտնի է նաև այն գումարը, որը նրանք վճարել են չեչեններին: Ֆրանսիայի ժանդարմերիան և ոստիկանությունը մի անգամ եկան և ասացին, որ իրենք «դրան չեն խառնվի»։ Կա տեսանյութ, որում ոստիկանությունը համագործակցում է ահաբեկիչների հետ: Բոլոր մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել՝ առանց բացառության։ Ամեն ինչ դեռ առջևում է․․․»: