Ցավոք, մեր տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակը շարունակում է մնալ լարված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
«Ադրբեջանի սադրիչ քայլերն ու առավելապաշտական նկրտումները նորանոր սպառնալիքներ են ստեղծում մեր տարածաշրջանի, Հայաստանի եւ Արցախի համար: Այս համատեքստում նախ ուզում եմ ընդգծել այն առանցքային դերը, որ կատարում է ՌԴ-ն մեր տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը ապհովելու գործխում: ՀՀ-ի եւ ՌԴ-ի զինված ուժերի միացյալ խմբավորումը եւ ԼՂ-ում ռուսական խաղաղապահ առաքելությունը անկյունաքարային նշանակություն ունեն տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման գործում:
Միաժամանակ շարունակում եմ կարծել, որ Ադրբեջանը նպատակ ունի խափանել հնոյեմբերի 9-ի եւ հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրագործումը, մասնավորապես, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման եւ Հայաստանի ապաշրջափակման մասով: Ինչպես եւ նախկինում, Հայաստանը շատ կարեւոր եւ առաջնային է համարում տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը, եւ մենք պատրաստ ենք շարունակել աշխատանքն այս ուղղությամբ եւ կոնկրետ արդյունքների հասնելու ակնկալիքով»,-ասաց նա:
Փաշինյանն ակնկալիք հայտնեց, որ Ադրբեջանն օր առաջ կկատարի գերիներին, պատանդներին եւ այլ պահվող անձանց վերադարձնելու իր ստանձնած գրավոր պարտավորությունը:
«Սույն թվականի մայիսի 12-ից Ադրբեջանի կողմից Սոթք-Խոզնավար հատվածում ՀՀ սահմանի խախտումն անընդունելի է: վերահստատում ենք այդ հատվածում երկու կողմերի ստորաբաժանումների հայ-ադրբեջանական սահմանագծից հայելային հետքաշման, ռուս սահմանապահների եւ կամ միջազգային դիտորդների տեղակայման ճանապարհով ճգնաժամի լուծման մեր առաջարկը, ինչը կարող է անհրաժեշտ պայմաններ տեղծել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման եւ սահմանագծման ուղղությամբ:
Վերահաստատում ենք նաեւ խաղաղ բանակցությունները վերսկսելու նախկինում մեր արտահայտած պատրաստակամությունըՏարածաշրջանում կայունությունն ու խաղաղությունը այլընտրանք չունի եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է իրացնել Հայաստանի, Արցախի եւ ընդհանրապես տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելու ՀՀ ժողովրդից ստացած մանդատը»,-հայտարարեց Փաշինյանը: