Պարզ է, որ կորոնավիրուսը դեռ շատ երկար մեզ ուղեկցելու է, որովհետև եթե մի ալիքն անցնում է, մուտացիաներ են տեղի ունենում և այսպես շարունակ։ Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, կառավարության նիստում նշել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով պատվաստումների անհրաժեշտությանը:
«Այսինքն՝ սպասել, որ մի օր ուղղակի կորոնավիրուսը վերանալու է, իրատեսական չէ: Բայց կա նաև լավ նորություն. համենայնդեպս, մինչ այս պահը եղած տվյալներով՝ եղած պատվաստանյութներն էֆեկտիվ են բոլոր շտամների համար, ինչը նշանակում է, որ զգոնության վերաբերյալ Ձեր կոչը եթե թարգմանենք, ի՞նչ է նշանակում. 2 բան, որ պետք է շատ ինտենսիվ շարունակենք պատվաստման աշխատանքները և երկրորդը՝ փակ տարածքներում դիմակների կրման պրակտիկան պետք է, այնուամենայնիվ, հնարավորինս լավ մակարդակի վրա պահենք։
Հետևաբար՝ սա պետք է լինի մեր ուղղությունը։ Ուզում եմ հիշեցնել, որ դեռևս 2020թ. մայիսից մենք որդեգրել ենք հետևյալ քաղաքականությունը, որ պետք է սովորենք ապրել կորոնավիրուսի հետ։ Մենք ունենք այդպիսի որոշում, և հույս ունեմ՝ պրակտիկայում այդ որոշումը կկարողանանք իրագործել, որ լոքդաունների չենք գնալու ընդհանրապես, բայց սա պետք է անենք համատեղ ուժերով»,-հայտարարեց նա: