Թուրքիայի հարավում շոգը հրահրել է անտառային հրդեհների թվի կտրուկ աճ: Հրդեհները բռնկվել է այնպիսի հայտնի հանգստավայրերում, ինչպիսիք են Բոդրումը, Մարմարիսը և Ալանիան: Իշխանությունները տարհանում են զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին: Երկրի գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարարի խոսքով՝ հրդեհներից տուժել է առնվազն 183 մարդ:  Հրդեհների պատճառով՝ զբոսաշրջիկները հրաժարվում են շրջագայություններից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Թուրքիայում անտառային հրդեհների պատճառով՝ զոհվել է 4 մարդ։ 

Թուրքիայի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալինը անտառային հրդեհները Թուրքիայում «ազգային աղետ» էր անվանել: