Անհետ կորած զինծառայողների հարազատներն այս պահին հանդիպում են ԱԱԾ տնօրենի հետ։

Նրանք այսօր՝ օգոստոսի 19-ին, բողոքի ակցիա էին իրականացնում Ազգային անվտանգության ծառայության դիմաց։ Ծնողները պահանջում էին հանդիպում ԱԱԾ տնօրենի հետ։

Անհետ կորած զինծառայողների ծնողները լրագրողներին պատմեցին, որ իրենց որդիները Ցոր զորամասում էին ծառայում։ Որոնողական աշխատանքների արդյունքում 21 զինծառայողից միայն 9-ի մարմինն է հայտնաբերվել, որոնցից 8-ը նույնականացվել է։