Շնորհակալ եմ դպրոցի տնօրենից, տեղ ա տվել, ապրում ենք, բայց մինչև երբ. թո՛ղ փոխհատուցեն, 22 տարի ապրել ու արարել եմ Քաշաթաղում, իսկ հիմա մինչև երբ պիտի մնանք փողոցները մենք: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 2-ին, Կառավարության շենքի դիմաց ասաց բողոքի ակցիա իրականացնող քաշաթացիներից մեկը:
«Թո՛ղ մեզ տուն տան, որ վաղվա օրով իմանանք, թե մեր զավակներին որտեղ ենք տեղավորում. մեր երեխեքը իրանց երեխեքից վա՞տն են: Թուրքի ձեռից երեխեքին փախցրել, բերել ենք, որ ստեղ փողոցներում պահե՞նք, մենք էլ ենք մարդ, թո՛ղ մեր մասին էլ մտածեն: 10 ամիս ա գիշերօթիկում ենք ապրում, բայց մինչև երբ..., թո՛ղ տուն տան մեր ընտանիքը վերջապես հավաքենք իրար վրա»,- նշեց քաշաթաղցին: