Այսօր՝ սեպտեմբերի 8-ին, ասուլիսի ժամանակ ՀՀ ՄԻՊ-ը և իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը բազմաթիվ փաստեր ներկայացրեցին Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումներից:
«Ռազմական ոստիկանությունում գտնվող հայ ռազմագերիները, այնտեղ գտնվելու ողջ ընթացքում պարբերաբար ոչ միայն ծեծի են ենթարկվել ու խոշտանգվել, այլև զրկված են եղել սննդից, ջրից, քնից, նրանց ենթարկել են ֆիզիկական բռնության, այսինքն՝ անընդմեջ ոտքի վրա կանգնած են մնացել, ստիպել են պառկել սառը գետնին, նրանց վրա սառը ջուր են լցրել և այլն: Գործել են հատուկ ծեծող բրիգադներ, որոնք ծեծել են այնքան ժամանակ մինչև մեր ռազմագերիների ուշքը գնացել է, և նրանց արթնանալուն պես, նորից ենթարկել են ծեծի մինչև նրանց ուշագնաց լինելը»,- նշեց իրավապաշտպանը:
Նա ասաց, որ ռազմագերիներին այդքան էլ կանոնավոր այլևս չեն ծեծել, երբ տեղափոխել են Արդարադատության նախարարությա