Սեպտեմբերի 21-ին' ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին: Այս մասին հայտնում են Նոյեմբերյանի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:
«Հարգելի՛ քաղաքացիներ,
Անկախության տոնը յուրաքանչյուրիս համար առիթ է խորհելու պետության անցած ուղու, հաջողությունների ու փորձությունների, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին, որը խնդիրների մասին մտածելու ու ապագա ծրագրեր նախանշելու հնարավորություն է։
Այս տարի այդ օրվա տրամադրվածությունն այլ կլինի, սակայն մենք ամեն օր պետք է անենք ամեն հնարավորն ու անհնարինը, որպեսզի մեր դարավոր երազանքի իրականացումը' անկախ ապրելու մեր իրավունքը, մնա անսասան իրողություն։
Նոյեմբերյան համայնքի սիրելի՛ բնակիչներ,
Սեպտեմբերի 21-ին' ժամը 10:00-ին, Նոյեմբերյանի Ազատության հրապարակում, Նոյեմբերյանի զորամասի զինծառայողների մասնակցությամբ տեղի կունենա զորահանդես՝ նվիրված ՀՀ անկախության ձեռք բերման 30-րդ տարեդարձին:
Հարգանքի տուրք կմատուցվի Արցախյան 2-րդ պատերազմում իրենց կյանքը զոհած նահատակների հիշատակին»: