Իգդիրից դեպի Նախիջեւան կկառուցվի ավտոճանապարհ եւ երկաթուղի։ Այդ մասին Էրդողանը հայտարարել է լրագրողների հետ ունեցած զրույցում։

Էրդողանն ընդգծել է, թե երկաթգծի կառուցումը դեպի Նախիջեւան կլինի շատ կարեւոր քայլ։

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարարության ղեկավար Ադիլ Քարաիյսմայիլօղլուն ասել էր. «Կովկասում վերջին իրադարձությունների ֆոնին մենք նախատեսում ենք Նախիջևանի ուղղությամբ երկաթգիծ կառուցել: Նախնական ուսումնասիրությունները շուտով կավարտվեն»:

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել է, որ «իրենք դրական ուղերձներ են ստանում Փաշինյանից»: