Միացյալ Նահանգներում կարծում են, որ 2019 թվականին Պուտինը միտումնավոր գեղեցիկ թարգմանչուհի է տարել Թրամփի հետ հանդիպմանը՝ նրան շեղելու համար:
Այս մասին իր գրքում գրել է ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի նախկին մամուլի քարտուղար Ստեֆանի Գրիշեմը:
«Երբ հանդիպումը սկսվեց, (խորհրդատու) Ֆիոնա Հիլը թեքվեց դեպի ինձ և հարցրեց, թե նկատե՞լ եմ Պուտինի թարգմանչուհուն, ով երկար մազերով գրավիչ թխահեր էր, գեղեցիկ դեմքով և ցնցող կազմվածքով»,- գրել է Գրիշեմը և հավելել.
«Հետո նա ինձ ասաց, որ կասկածում է, որ Պուտինը դիտավորյալ է կին ընտրել՝ մեր նախագահին շեղելու համար»: