«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թվականին խոստանում էր Արցախում մի շարք ծրագրեր իրականացնել, մասնավորապես՝ փորձելու էին լուծել լուծել խմելու ջրի, ինչպես նաև արևային վահանակների տեղադրման հարցերը: Քանի որ 2020 թվականի գործունեության հաշվետվությունը հիմնադրամի կայքում տեղադրված չէ, անհնար է պարզել՝ կատարվել են այդ ծրագրերը, թե ոչ, կամ որ փուլում են դրանք գտնվում:
Միևնույն ժամանակ հիմնադրամի կայքում տեղադրված են այն ծրագրերը, որոնք դեռևս նախատեսվում է իրագործել Արցախում: Օրինակ, տեղահանված ընտանիքների Արցախ վերադարձն ապահովելու համար՝ հիմնադրամը մեկնարկել է մի շարք բնակարանաշինական ծրագրեր, որոնցից է Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում նոր բնակելի թաղամասի կառուցումը: Բնակարանների թիվը 84 է։ Ընդհանուր առմամբ կառուցվելու է 4 հարկանի 7 շենք։ Ծրագրի բյուջեն 3,659,710.00 ԱՄՆ դոլար է:
Իվանյան համայնքում բնակելի տան կառուցման ծրագիրը արժեցել է 47,500.00 ԱՄՆ դոլար:
Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի հարակից տարածքում բնակելի առանձնատներ կկառուցվեն. Բյուջեն հայտնի չէ:
Հիմնադրամը իրականացնելու է երկարօրյա դպրոց նախագիծը, որի բյուջեն կազմում է 343,500.00 ՀՀ դրամ:
Ինչպես տեսնում ենք՝ որևէ աննախադեպ կամ լուրջ ծրագիր Արցախում հիմնադրամը չի նախատեսում: Իհարկե, այն որ արվում են որոշակի քայլեր՝ առկա խնդիրների ուղղությամբ, ակնհայտ է, սակայն այդ քայլերը իրենց մասշտաբայնությամբ և կարևորությումբ զիջում են նախկին տարիներին հիմնադրամի կողմից Արցախում կատարված ծրագրերին: