Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրի հարավում գտնվող Զաբուլ նահանգում ռազմական ուսումնական կենտրոն բացելու մասին:

«Զաբուլ նահանգում բացվել է ռազմական ուսումնական կենտրոն: Աֆղանստանի իսլամական էմիրության 400 զինյալ («Թալիբանի» քաղաքական համակարգի ինքնանվանումը) մասնակցել է առաջին հավաքագրմանը», - ասվում է շարժման Twitter-ում տեղադրված հայտարարության մեջ: