Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին տեսաուղերձ է տարածել, որում հայտնել է, որ գտնվում է վրացական Բաթումի քաղաքում:
Ավելի վաղ Սահակաշվիլին Facebook-ի իր էջում գրել էր, որ արդեն Վրաստանում է:
«Սա իմ Բաթումին է: Մենք բոլորս պետք է գնանք քվեարկության և քվեարկենք «Ազգային շարժման» օգտին (Սահակաշվիլիի ընդդիմադիր Միացյալ ազգային շարժում), և ոչ մի դեպքում օլիգարխ Բիձինա Իվանիշվիլիի կամ նախկին վարչապետի օգտին: Նախարար Գեորգի Գախարիա, եթե Ձեզ դուր չի գալիս Ազգային շարժումը, ձեր ձայնը տվեք համեմատաբար ազնիվ փոքր կուսակցություններին։ Ես շատ եմ կարոտել այս վայրերը, այսօր իմ երազանքի իրականացման օրն է։ Ես վտանգեցի ամեն ինչ, իմ կյանքը, այստեղ գտնվելու իմ ազատությունը, և ես ձեզանից միայն մեկ բան եմ խնդրում՝ գալ ընտրությունների», - ասել է Սահակաշվիլին:
Տեսահոլովակը նկարահանվել է գիշերը։ Հետին պլանում կարելի է տեսնել ծովը և շենքեր, որոնք նման են Բաթումիի տեսարաններին: