ԼՈՒՐԵՐ․com-ի տեղեկություններով Երևանում կորոնավիրուսից անչափահաս է մահացել։ Մեզ հետ զրույցում ՀՀ առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Հռիփսիմե Խաչատրյանն, ըստ էության, հաստատեց տեղեկությունը, սակայն նշեց, թե մահը վրա է հասել քրոնիկ հիվանդության պատճառով։
«Երեխան տեղափոխվել է հիվանդանոց քրոնիկ հիվանդության պատճառով։ Նրա մոտ եղել է առաջնակի շաքար և կոմայի մեջ է հայտնվել։ Հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նաև կորոնավիրուս է եղել։ Մենք հաղորդագրության մեջ նշել ենք կորոնավիրուսով պայմանավորված և այլ մահեր, այսինքն՝ երեխայի մոտ եղել է կորոնավիրուս, բայց իր մահը վրա է հասել քրոնիկ հիվանդության պատճառով»,- նշեց առողջապահության նախարարի մամուլի քարտուղար։
Թե քանի՞ տարեկան է եղել երեխան, Հռիփսիմե Խաչատրյանը հրաժարվեց պատասխանել՝ նշելով, որ անձնական տվյալ է, որն իրավունք չունեն հայտնելու, միայն կարող են հաստատել, որ անչափահաս է եղել։
Սոնա Հարությունյան