Անցյալ տարի 2020 թվականի հոկտեմբերի 3-ին Մատաղիսն ընկավ: Լրանում է ուղիղ մեկ տարին, ինչ մենք կորցրել ենք այն:
Ալիևը հոկտեմբերի 3-ին հայտարարել էր, որ Մատաղիսն այլևս իրենցն է, սակայն Արծրուն Հովհաննիսյանը ձեռք էր առել նրան՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով.
«Մեկդ Իլյուշին ասեք, բա խի՞ Մատաղիս չի այցելում: Հա մեկ էլ էն հող պաչողին էլ կարա տանի հետը»:
Չբավարարվելով ֆեյսբուքյան իր գրառմամաբ, Արծրուն Հովհաննիսյանը ձեռք առավ Ալիևին նաև ուղիղ եթերում.
«Եթե Ալիևը վստահ է, որ Մատաղիսն ազատագրել են, ապա ինչո՞ւ չի այցելում Մատաղիս: Մենք բոլոր հիմնավոր կասակածներն ունենք ենթադրելու, որ Ալիևը սեփական երկրում գտնվում է ինֆորմացիոն բլոկադայի տիրույթում: Փաստացի երկրի գլխավոր գերագույն հրամանատարը չի տիրապետում իրավիճակին, կամ ռազմավարական կառավարման համակարգի հետ խնդիր կա: Նրան զեկեցում են կեղծ ինֆորմացիա, որը նա փորձում է օգտագործել և զուգահեռ ոգևորվում է այդ կեղծ ինֆորմացիայից. սեփական պարտությունը հաղթանակ ներկայացնելու համար փորձում է էժանագին լուրեր տարածել, որոնք շատ հեշտ հերքվում են»:
Մինչ Արծրուն Հովհաննիսյանը հայ ժողովրդին հավաստիացնում էր, թե Ալիևը խաբում է, թե այդ տարածքը շարունակում է մեր տիրապետության տակ մնալ, ադրբեջանցի զինվորները Մատաղիսում գետնին է գցում Արցախի դրոշը, փոխարենը՝ բարձրացնելով իրենցը:
Պատերազմի մինչև վերջին օրն էլ ժողովուրդը անձնվիրաբար հետևում էր Արծրուն Հովհաննիսյանի քարոզչությանը, սակայն թշնամին ժամանակը ավելի ռացիոնալ էր օգտագործում՝ մարտավարություն էր մշակում նոր տարածքներ ազատագրելու ուղղությամբ:
Նշենք, որ չնայած նրան, որ ողջ համացանցը արդեն հոկտեմբերի 4-ին ողողված էր տեսանյութով, թե Մատաղիսում ինչպես են թշնամու զինվորները բարձրացնում Ադրբեջանի դրոշը՝ տոնելով իրենց հաղթանակը, պաշտոնապես այդպես էլ չհաստատավեց, որ Մատաղիսն այլևս մերը չէ:
Զվարթ Պետրոսյան