Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում հրապարակել է նոր լուսանկար, որում ներկայացել է հմայիչ կերպարում: Կադրում երգչուհին կրում է մանուշակագույն տաբատ և սև տոպ, նրա կերպարն ամբողջացրել են արևային ակնոցներն, արձակված վարսերն ու վզնոցը:
Կադրին կից Արմինկան նաև առեղծվածային գրառում է կատարել. ««Քե՛զ եմ ես սիրում»-
ուշացած խոսքեր…
Երբեք մի ուշացրեք այս խոսքերը»,- գրել է նա:
Նշենք, որ արդեն մի քանի տարի է' երգչուհին ապրում է ԱՄՆ-ում, որտեղ միայնակ մեծացնում է իր որդուն: