«Թովմասյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արտակ Թովմասյանը հոկտեմբերի 7-ին շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ ծննդյան օրվա կապակցությամբ:
«Հարգելի Վլադիմիր Վլադիմիրի,
սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ և մաղթում քաջառողջություն, երջանկություն, բարօրություն և հաջողություն:
Շնորհիվ ձեր հումանիզմի, կազմակերպվածության և պետականամետ մտածողության Դուք ձեռք եք բերել մեծ հեղինակություն և հարգանք, ինչպես ՌԴ-ում, այնպես էլ միջազգային հարթակում:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Ձեզ ծննդյան 69-րդ տարեդարձի առթիվ` ի սրտե ցանկանում եմ Ձեզ նորանոր ձեռքբերումներ հետագա գործունեության մեջ»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Թովմասյանը։