Այսօր՝ առավոտյան, Մյասնիկյան պողոտայում ավտովթար է տեղի ունեցել։ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և հայտնվել Մյասնիկյան պողոտայի բետոնե արգելապատնեշի վրա։

Վթարի հետևանքով, Ավանից սկսած, երթևեկությունը կաթվածահար է եղել, և այս պահին ևս մինչև Մյասնիկյանի սկզբնամաս մի քանի կիլոմետրանոց խցանում է։