Իրանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մոհամադ Բագերին կայցելի Ռուսաստան, տեղեկացրել է Մոսկվայում Իրանի ռազմական կցորդ Ռեզա Խոսրավի Մոկադամը, հաղորդում է Իրանի IRNA տեղեկատվական գործակալությունը։
«Բագերին կգլխավորի բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը, որը կայցելի Ռուսաստան ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հրավերով»,- ասել է Խոսրավի Մոկադամը IRNA-ի հարցազրույցում։
Նա ավելացրել է, որ ԻԻՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետը ռուսաստանյան պաշտոնական անձանց հետ կքննարկի երկրների համագործակցությունը ռազմական ոլորտում, պայքարն ահաբեկչության դեմ, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր։