Չինաստանի խորհրդարանի հանձնաժողովը օրենքի նախագիծ կքննարկի, որը կպատժի ծնողներին, եթե նրանց երեխաներն իրենց վատ պահեն, հաղորդում է CNN-ը:
«Շատ պատճառներ կան, թե ինչու են դեռահասներն իրենց անընդունելի վատ պահում: Հիմնականում դա ըոչ ադեկվատ դաստիարակությունն է նտանիքում կամ դրա լիակատար բացակայությունը»,- ասում է Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի ԱԽ-ի օրենսդրական հարցերի հանձնաժողովի ներկայացուցիչ Ցզան Թեվեյը:
Օրենքի նախագծում նշվում է, որ դատախազության կողմից արձանագրված երեխաների շատ վատ կամ հանցավոր վարքագծի դեպքում խնամակալներին նկատողություն կարվի եւ կկարգադրվի ընտանեկան կրթության ծրագրեր անցնել: Բացի այդ, փաստաթուղթը խրախուսում է ծնողներին ժամանակ հատկացնել երեխաների ընկերակցությամբ հանգստի, խաղերի եւ վարժությունների համար:
Թեվեյի խոսքով՝ ընտանիքի ավագ անդամները պետք է օրինակ լինեն եւ երեխաներին սովորեցնեն հետեւել սոցիալական նորմերին ու օրենքներին, պատասխանատու լինել իրենց խոսքերի եւ գործերի համար եւ հարգել տարեցներին: