Հոկտեմբերի 25-ին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստերում մեկնարկում են բյուջետային քննարկումները։ Օրակարգում «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկումն է։

Օրակարգում է ներառված նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծում նախատեսված եկամուտները և ծախսերը։

Կքննարկվի նաև «Հայաստանի Հանրապետության 2022թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կենտրոնական բանկի եզրակացությունը, ՀՀ կենտրոնական բանկի 2022թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագիծը։

Զեկուցողներն են լինելու ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն ու ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նիստին հրավիրվել են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Վիճակագրական կոմիտեի նախագահ Ստեփան Մնացականյանը