«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և Հայաստանի պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումն ուսումնասիրելու նպատակով իրավունքի ուժով ստեղծվել է Ազգային ժողովի քննիչ հանձնաժողով։

Ըստ հայտարարության՝ քննիչ հանձնաժողովը ստեղծվել է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով։

44-օրյա պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամի հավաքագրած ֆինանսական միջոցների զգալի մասը՝ ավելի քան 52 միլիարդ դրամը, նվիրատվության ձևով փոխանցվել էր կառավարությանը։

Ինչպես երևում է, կամ իշխանությունները փորձել են ջրել և կոծկել հիմնադրամի և դրա ղեկավարության շուրջ ծագած սկանդալները, կամ էլ Փաշինյանը պատրաստվում է ժերտվա տալ իր մտերիմ Հայկակ Արշամյանին: Չնայած, պարզից էլ պարզ է, որ հիմնադրամն ինքը չէ որոշել գումարները փոխանցել կառավարությանը, և այս հարցում առնվազն եղել է շահագրգռված կողմ` ի դեմս գործադիրի: Մեծ է նաև ԱԺ ընդդիմության դերը, սա կարելի է ասել՝ առաջին լուրջ ստուգատեսն է լինելու: Կկարողանա՞ խորհրդարանական ընդիմությունը լուրջ աշխատանք տանել այս հանձնաժողովում և պարզել ի վերջո ուր, ինչպես, ինչ խողովակներով են հոսել հայ տատիկ-պապիկներից հավաքված գումարները: Սա նաև քննություն է` ապացուցելու համար, որ պայքարը չի սահմանափակվում Ֆեյսբուքում քննադատական գրառումներ անելով և ԱԺ-ում լեզվակռիվ տալով: