ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հրաժարվում է լրագրողներին հայտնել, թե ինչ հիմնավորմամբ են հայկական զինված ուժերը հետ քաշվել Սյունիքի մարզում: Նրա պնդմամբ' որոշումն ընդունվել է ԱԽ նիստում, հետևաբար պարունակում է իր մեջ պետական գաղտնիքի տարրեր:
Ուշագրավն այն է, որ Գրիգորյանը պետական գաղտնիքի պահպանման մասին առանձնապես չէր մտահոգվում, երբ հրապարակում էր պատերազմի սկսվելուց մի քանի օր անց ԳՇ պետի մասնակցությամբ տեղի ունեցած ԱԽ նիստի արձանագրության մի դրվագը: Արդյո՞ք այն պետական գաղտնիք չէր տիրապետում, թե՞ պարզապես իշխանություններն են առաջնորդվում հստակ ընդգծված երկակի ստանդարտներով և հարկ եղած դեպքում տեղեկատվությունը թաքցնում են՝ ներկայացնելով դա պետական գաղտնիք, որն ամեն գնով պետք է պաշտպանել օտար հայացքից, իսկ հարկ եղած դեպքում էլ, երբ սուր անհրաժեշտություն է առաջանում քաղաքական դիվիդենտներ հավաքելու, կարող են շատ հանգիստ, առանց աչք թարթելու այդ պետական գաղտնիքը հրամցնել թե՛ սեփական հանրությանը, թե՛ ողջ աշխարհին;