ԱՀԿ-ի Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կոչ է անում անում երկրների իշխանություններին չփակել դպրոցները՝ կորոնավիրուսի տարածման դեմ կանխարգելիչ և սահմանափակող միջոցներ ձեռնարկելիս։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Նախորդ շաբաթ եվրոպական երկրների կեսը հայտարարել է տարբեր տարիքային խմբերում կորոնավիրուսով վարակման թվերի աճի մասին»,-նշվում է գրասենյակի տարածած հայտարարության մեջ։
Այս ֆոնին 45 երկրի խորհուրդ է տրվում դպրոցները չփակել, այն դեպքում, երբ 7 երկիր նախընտրել է մասնակի կամ ամբողջությամբ փակել դպրոցները։
Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակը կարծում է, որ երեխաների կրթության ընդմիջումը պետք է ծայրահեղ դեպքում իրականացվի։
«Անցած տարի դպրոցների համատարած փակումը, որը խաթարեց միլիոնավոր երեխաների և դեռահասների կրթությունը, ավելի շատ վնաս հասցրեց, քան օգուտ։ Չենք կարող նույն սխալները կրկնել»,-նշված է հաղորդագրության մեջ։