ԱԺ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Նոյեմբերի 8-ին Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի կողմից հրավիրված հանրահավաքը հերթական բողոքի ակցիա չէ:
Վերջին մեկ տարվա ընթացքում նիկոլների կողմից մեզ պարտադրված համազգային ամոթն ու խայտառակությունը ամբողջապես խեղել են Հայի նկարագիրը, գետնին գցել և ոտքի տակ են տվել Հայի արժանապատվությունը, կոտրել մեր պետության ողնաշարը:
Նոյեմբերի 8-ին մենք, Հայ մարդիկ, Հայաստանի արժանապատիվ քաղաքացիները պետք է ցույց տանք նախ ինքներս մեզ, ապա նաև թուրքերին ու ադրբեջանցիներին, որ Հայն ՈՒՆԻ ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆ, չի համակերպվել և չի հաշտվել մեր տուն բերած և մեր գլխին կոտրած դավաճանության, ստորացման, նվաստացման հետ, ապացուցենք ամբողջ աշխարհին, որ հայը կա, պետք է լինի, ուժեղանա ու կրկին հաղթի»: