Ապագայում hամաճարակները կարող են սպառնալ աշխարհին ոչ միայն բնական պատճառներով, այլ նաև կենսաահաբեկիչ հանցագործների պատճառով: Microsoft-ի հիմնադիր Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ահաբեկչության այս նոր տեսակի սպառնալիքի մասին, հայտնում է Guardian-ը։

Նման համաճարակները կարող են ավելի լուրջ լինել, քան ներկայիս SARS-CoV-2 կորոնավիրուսային համաճարակը, ասել է Գեյթսը: Միլիարդատերը կարծում է, որ հիվանդությունների դեմ պայքարելու համար մարդկությունը պետք է ներդրումներ կատարի տեխնոլոգիական զարգացման մեջ՝ շատ ավելի էժանացնելու պատվաստանյութերի մշակումն ու արտադրությունը և ավելացնելու դրանք արտադրող գործարանների թիվը։

Ապագայի պատվաստանյութը, կարծում է Գեյթսը, նման կլինի ձեռքի վրա սպեղանի պես և օգտակար կլինի նույնիսկ սովորական ժամանակներում՝ առանց համաճարակի: