Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում արձանագրվել է հրադադարի մեկ խախտում: Այս մասին ասված է ՌԴ ՊՆ նոյեմբերի 9-ի տեղեկագրերում։
«Նոյեմբերի 8-ին, ժամը 13.40-ին (Մոսկվայի ժամանակով) Շուշի քաղաքի տարածքում ադրբեջանական կողմը կրակել է Արցախից չորս հոգանոց բանվորների խմբի վրա, ինչի հետևանքով երեք մարդ վիրավորվել է, մեկը՝ սպանվել։ Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը ադրբեջանական և հայկական կողմերի հետ հետաքննում է միջադեպը»,- ասված է հաղորդագրությունում։