Արցախի տասնյակ բնակիչներ 2020 թվականի 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական գերության մեջ են հայտնվել։
ԱՐՑԱԽՊՐԵՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին այօր՝ նոյեմբերի 10-ին, Ստեփանակերտում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը՝ հավելելով, որ Ադրբեջանը հաստատել է գերության մեջ գտնվող Արցախի 40 բնակիչների մասին տվյալները, որոնցից երեքը քաղաքացիական անձինք են։
Ըստ Ստեփանյանի, Արցախի իշխանությանը ոչինչ հայտնի չէ 20 մարդու ճակատագրի մասին, որոնք հիմնականում տարեցներ ու հոգեկան խանգարումներ ունեցող մարդիկ են։