Կենդանակերպի այս նշանների ներկայացուցիչները մագնիսի պես գրավում են տղամարդկանց, սակայն աստղագուշակները զգուշացնում են՝ նրանց հետ պետք է ավելի զգույշ լինել, քանի որ նման աղջիկների հետ հարաբերությունները պահպանելը շատ դժվար է։
Կրակոտ Աղեղնավորները ցանկանում են իրենց կողքին տեսնել խառնվածքային ու զգացմունքային զուգընկերոջ։ Սակայն, եթե ընտրյալը չի համապատասխանում այս պահանջներին, աղջիկները կարող են հեշտությամբ կողքից լրացնել բացակայող կիրքը՝ իրենց համար սիրելի գտնելով։ Նման վարքագծի օրինակը լավ բան չի խոստանում և հաճախ հանգեցնում է բաժանման, ասում են աստղերը:
Ջրհոս աղջիկներին շարժում է նոր հույզերի ու զգացողությունների ծարավը, ինչի համար նրանք պատրաստ են անգամ առաջին ժամադրությանը համաձայնվել ինտիմ հարաբերությունների։ Այս հատկանիշը չի նպաստում երկարաժամկետ հարաբերություններ կառուցելուն: Այս նշանի ներկայացուցիչները նախընտրում են «արագ» սիրավեպեր, որոնցում պետք չէ ներդնել սիրտ ու հոգի, և որոնք կարելի է հեշտությամբ ավարտին հասցնել։
Ձկներ աղջիկները հաճախ առաջնորդվում են մերկանտիլ հետաքրքրությամբ: Նրանք երազում են հարուստ զուգընկեր գտնել, ով կհետաքրքրի իրենց և կհովանավորի, գրում է 5-tv.ru-ն։ Երբ նման տղամարդ հանդիպի, նա անպայման կհայտնվի անկողնում այս նշանի ներկայացուցչի հետ։ Բայց, հենց Ձուկը ստանա այն ամենը, ինչ ցանկանում էր, նորից կլողա՝ փնտրելով իր նոր «որսը»։