LATEST NEWS

17:40, 18 նոյեմբերի
Պատվաստման կեղծ վկայականների ձեռքբերումը կարող է նպաստել կորոնավիրուսի նոր շտամերի առաջացմանը

15:44, 18 նոյեմբերի
Որքանո՞վ է ռիսկային կորոնավիրուսի ժամանակ իմունադեպրեսանտներ ընդունելը

13:33, 18 նոյեմբերի
ԵՊԲՀ-ում կբացվի Առողջապահության քաղաքականության (ծրագրերի) գիտահետազոտական կենտրոն

11:59, 18 նոյեմբերի
ԱՄՆ-ում նոր պատվաստանյութ է մշակվել կորոնավիրուսի դեմ

09:42, 18 նոյեմբերի
Ի՞նչ վտանգներ է պարունակում մանդարինը

23:30, 17 նոյեմբերի
Գիտնականները մարիխուանայի հետ կապված եւս մեկ վտանգ են հայտնաբերել

21:33, 17 նոյեմբերի
Ինչո՞վ են դիսլեքսիայով երեխաները տարբերվում մյուս երեխաներից

17:32, 17 նոյեմբերի
Աշխարհում ՄԻԱՎ-ով երկրորդ հիվանդն է բուժվել. Ի՞նչ է սա նշանակում

15:30, 17 նոյեմբերի
Ո՞ւմ է խորհուրդ տրվում սննդակարգից բացառել խնձորը

13:32, 17 նոյեմբերի
Հակադեպրեսանտները նվազեցնում են COVID-19-ից մահանալու վտանգը. հետազոտություն

11:21, 17 նոյեմբերի
ԱՀԿ. Եվրոպայում կորոնավիրուսից մահացությունն աճում է

09:45, 17 նոյեմբերի
Ո՞ր լավ սովորությունները կնպաստեն նիհարելուն

23:39, 16 նոյեմբերի
Ինչպե՞ս կարող է աման լվանալն ազդել օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վրա

21:24, 16 նոյեմբերի
Ո՞ր ժամին քնելն է օպտիմալ առողջության համար

19:31, 16 նոյեմբերի
Ո՞ր մթերքները կարող են հանկարծակի հոգնածության պատճառ դառնալ

Բոլոր նյութերը
Որքանո՞վ է ռիսկային կորոնավիրուսի ժամանակ իմունադեպրեսանտներ ընդունելը
18 նոյեմբերի, 2021 15:44

Իմունապրեսանտների մեծ մասի ընդունումը, որոնք ճնշում են իմունային համակարգը, իրականում չի մեծացնում ծանր COVID-19-ի կամ վարակի հետեւանքով մահվան վտանգը: Այս անսպասելի եզրակացությանն են հանգել ԱՄՆ-ից գիտնականները, որոնց հետազոտության արդյունքները հրապարակվել են The Lancet Rheumatology ամսագրում։

Համաճարակի սկզբում ենթադրվում էր, որ իմունադեպրեսանտներ ընդունող մարդիկ ավելի մեծ վտանգի տակ են գտնվում: Այնուամենայնիվ, ավելի ուշ մասնագետները պարզել են, որ ծանր COVID-19-ի դեպքում վնասի զգալի մասը պատճառվել է ոչ թե հենց վիրուսի, այլ չափազանց ուժեղ իմունային պատասխանների պատճառով: Հետեւաբար, որոշ բժիշկներ նույնիսկ սկսել են օգտագործել իմունադեպրեսանտներ կորոնավիրուսային վարակի ժամանակ։

Ամերիկացի գիտնականների խումբը՝ Ջոնս Հոփքինսի համալսարանի մասնագետների գլխավորությամբ, վերլուծել են 222 500 հիվանդների էլեկտրոնային բժշկական գրառումների տվյալները, որոնք հոսպիտալացվել են COVID-19-ով 2020 թվականի հունվարից մինչեւ 2021 թվականի հունիսը: Նրանցից ավելի քան 16 000-ը մինչ հոսպիտալացումն ընդունել են իմունադեպրեսանտներ: Հետազոտողները նաեւ դասակարգել են 303 դեղամիջոցները 17 դասերի: Դրանցից ոչ մեկը կապված չի եղել մեխանիկական օդափոխության անհրաժեշտության բարձր ռիսկի հետ, ինչը վկայում է կորոնավիրուսային վարակի ծանր ընթացքի մասին։ Միակ բացառությունը եղել է մեկ դեղամիջոց՝ Ռիտուքսիմաբը: Այս դեղամիջոցի օգտագործումը կապված է մահվան ռիսկի զգալի աճի հետ: Քաղցկեղով հիվանդ 153 հիվանդի մոտ, ովքեր ընդունել են այն, մահվան վտանգը եղել է ավելի քան 2 անգամ, իսկ ռեւմատիկ հիվանդություններ ունեցող 100 հիվանդների դեպքում՝ 72%-ով։