ՀՀ պետական, կուսակցական, հասարակական, գրական գործիչ Վանո Սիրադեղյանի դուստրը՝ Արփի Սիրադեղյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ամո՛թ քեզ, մտավորական կոչվող բիոզանգված։

Այսօր արդեն լրանում է Հայազգի մեծ մտավորական, պետական-քաղաքական գործիչ Վանո Սիրադեղյանի մահվան 38-րդ օրը, սակայն նա դեռ հողին հանձնված չէ։ Ի՞նչ եք մտածում, ո՞նց եք ապրում` առանց ձայն հանելու։

 
 
 

Ձեր գրչակից ընկերը, բարեկամը, եղբայրը, ձեզանից մեկը իր մահից քառասուն օր անց էլ հուղարկավորված չէ։ Սատանայական անտարբերությամբ դիտում եք այս անգամ արդեն վտարանդի դիակի (Դավիթի ասած) պախարակմանը։ Սա նաեւ ձեր փորձությունն է, ձեր նկարագիրը, ձեր դեմքը։

Սա է ձեր կեցվածքը կարևորագույն բոլոր հարցերի հանդեպ և նաև սա է երկրին հասած պատուհասների պատճառը։Դուք նման եք շնագայլերի,որ հոշոտում են իրենց անթաղ ընկերոջը։ Ամո՛թ ձեզ»։