Հնդկաստանի Թամիլնադ նահանգի Չեննաի քաղաքի բնակչուհին կասկածվում է ամուսնուն ողջ-ողջ թաղելու մեջ։ Ըստ Tribune India հրատարակության՝ տղամարդն ինքն է խնդրել նրան այդ մասին, քանի որ հավատում էր, որ այս ծիսակարգից հետո հավերժ կապրի։

59-ամյա Նագարաջը այցելել է նահանգի մի քանի տաճարներ և հայտարարել, որ ինքը քահանա է և անմիջականորեն շփվում է Աստծո հետ։ Հետո նա ինքնուրույն մի փոքրիկ տաճար է կառուցել իր տան բակում և սկսել մարգարեություններ անել:

Նագարաջը ցավ է զգացել կրծքավանդակում և կնոջն ասել է, որ մահանում է։ Հնդիկ տղամարդը խնդրել է իրեն ողջ-ողջ թաղել, որպեսզի անմահություն ձեռք բերի։ Երբ նրա ամուսինը ուշագնաց է եղել, կինը կանչել է երկու աշխատողների և խնդրել նրանց մեծ փոս փորել։ Նա հայտարարել է, թե իբր պատրաստվում է ջրի համար բաք պատրաստել։ Երբ փոսն արդեն պատրաստ էր, նա թաղել է իր անգիտակից ամուսնուն դրա մեջ։

Նագարաջի' ՏՏ ոլորտում աշխատող դուստրը եկել է տուն և հայտնաբերել, որ հայրը տանը չէ։ Սկզբում մայրը նրան ոչինչ չի ասել՝ չնայած բազմաթիվ հարցերին։ Երկու օր անց կինը խոստովանել է հանցանքը։

Ոստիկանները դիակը դուրս են հանել փոսից և ուղարկել դիահերձման։ Դիահերձման արդյունքները ցույց կտան՝ արդյոք տղամարդուն ողջ-ողջ են թաղել, թե ոչ։