«Դուք ստու՛մ եք, պետք է դատվեք այս արտահայտությունների համար». Այս մասին այսօր ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում հայտարարեց «Հայաստան» դաշինքի քարտուղար Արծվիկ Մինասյանը, որին ի պատասխան Անդրանիկ Քոչարյանը հակադարձեց.
«Սուտասանը դուք եք, գնա՛, փողոցո՛ւմ քո գործը արա, դուք մենակ շոու անող եք, Ալիևի հետ կոմունացվում եք»:
Հիշեցնենք, որ հանձնաժողովը այսօր քննարկելու էր նախագահի տեղակալի պաշտոնին «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Ղազինյանին արդեն 13-րդ անգամ առաջադրելու հարցը։