«Երեկվա երդումները շատ զվարճալի ներկայացում ինձ հիշեցրեց, որովհետև թեև Րաֆֆի Հովհաննիսյանի խոսքի մեջ ջուրը շատ էր, իսկ Սերժ Սարգսյանը, երբ որ սկսեց խոսել... բացակա հայացքով, անգերազանց տեսքով: Նախկինում երբ ընտրվում էր, ասում էր «Առաջ Հայաստան», մենք դրանից հետո բավականին հետ գնացինք, իսկ հիմա, որ ասում է «Ապահով Հայաստան», ես հասկանում եմ, որ շատ անապահով Հայաստանում պետք է ապրենք»,-այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց երգահան Ռուբեն Հախվերդյանը:
Վերջինս նշեց, որ իրեն չէին հրավիրել Սերժ Սարգսյանի երդմնակալությանը:
Խոսելով երեկվա միջադեպի մասին, Ռուբեն Հախվերդյանը նշեց, որ մոմավառություն պետք չէր կազմակերպել:
«Եթե Րաֆֆիից ժողովուրդը հիասթափվի, ապա կան շատ ավելի խելացի, պատրաստի տղաներ, օրինակ Ժիրայր Սեֆիլյանը: Գիտեք մեզ նոր ուղեղներ են պետք, հին փտած ուղեղները, որոնք մնացել են կոմունիստական ժամանակներում ու հիմա ուզում են ղեկավարել կապիտալիստական ձևերով, մի տեսակ ճագարի և կզաքիսի խառնուրդ է ստացվում»,-իր խոսքում նշեց Ռ. Հախվերդյանն ավելացնելով, որ այս բողոքի ցույցերը դեռևս շարունակվելու են:
Վերջինս նաև նշեց, որ ժողովուրդը ոչ թե Րաֆֆիի կողմից է, այլ դեմ է Սերժ Սարգսյանին: Իսկ ինքը ի սկզբանե չի գնացել ընտրությունների, քանի որ գիտեր, թե ով պետք է ընտրվի:
Հարցին, թե արդյո՞ք երգահանը չի հիասթափվել Րաֆֆի Հովհաննիսյանից, Ռուբեն Հախվերդյանը պատասխանեց. «Բոլորովին ես չեմ հիսաթափվել Րաֆֆիից: Մի մարդ, որը գործարքի մեջ չի մտել նախկին իշխանությունների հետ, բիզնես չի արել հետները, ինչը, որ արել է Սերժ Սարգսյանը և հիմա Սերժ Սարգսյանն ուզում է պայքարել կոռուպցիայի դեմ, ով կոռուպցիայի հիմքերում է եղել, այսինքն ինքն իր դե՞մ պետք է պայքարի, ես չեմ հասկանում»,-ասաց Ռուբեն Հախվերդյանը:
Երգահանը խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի մասին, ասաց, որ նա շատ լավ մարդ է և իրեն էլ լավություն է արել:
«Եթե մեկը ինձ լավություն անի, բայց իմ ընտանիքը կոտորի, ես ո՞նց պետք է վերաբերվեմ էդ մարդու հետ: Ինձ երախտամոռության մեջ մեղադրելը, դա ամենաքիչը տխմարություն է: Սերժ Սարգսյանը, իրոք կայացել է ադրբեջանական ՍՍՌ-ում որպես մարդ, որպես կոմսոմոլի աշխատող, իմ ասածի իմաստը էն էր, որ 70-ականներին ես շատ եմ եղել Ղարաբաղում և ժողովուրդը ստրկական վիճակուն էր ապրում: Իսկ ստրկությունից դուրս եկած մարդը ստրուկ է, նա ազատություն չի ուզում, նա ուզում է դառնալ ստրկ