ԱՄԷ-ում բնակվող գործարար Աբրահամ Մելքոնյանը Դուբայի միջազգային օդանավակայանում շահել է 1 մլն դոլար, գրում է Tabloid-ը։ 50-ամյա հայ գործարարը առաջին հայն է, ով հաղթել է «Հազարամյակի միլիոնատեր» խաղում: Ըստ «Zawya» լրատվական պորտալի՝ խաղարկությունը տեղի է ունեցել 2021 թվականի նոյեմբերի 30-ին։ Մելքոնյանը հաղթողի ուղեգիրը ձեռք է բերել նոյեմբերի 18-ին։ Մելքոնյանը 32 տարի ապրում է Դուբայում և խաղարկությունների մշտական մասնակիցն է։ Նա նախկինում շահել է BMW մակնիշի ավտոմեքենա։