Լոնդոնի Վիկտորիայի և Ալբերտի թանգարանը Instagram-ի իր էջում տեղադրել է սալիկի լուսանկար, որում պատկերված է մի հատված իրանցի մեծ բանաստեղծ Նիզամի Գյանջևիի «Խոսրով և Շիրին» պոեմից։ Լուսանկարի նկարագրության մեջ թանգարանի էջը գրում է, որ սալիկների վրա պատկերված են Սասանյանների արքայատոհմի արքայազն, իսկ հետագայում Իրանի շահնշահ Խոսրովն ու նրա սիրելի հայուհի արքայադուստր Շիրինը։
Այս հրապարակումը չափազանց զայրացրել է ադրբեջանցի օգտատերերին, որոնք անմիջապես շտապել են ագրեսիվ և բացասական մեկնաբանություններ թողնել հրապարակման տակ։
Նշենք, որ Ադրբեջանը, յուրացնելով ոչ միայն այլոց տարածքները, այլ նաեւ մշակույթը, Նիզամիի ժառանգությունը վերագրել է ադրբեջանական գրականությանը, մինչդեռ համաշխարհային գրականության մեջ այն պարսկական դասական պոեզիայի անբաժան մասն է։