ՄԱԿ-ի միջազգային դատարանն Ադրբեջանից պահանջել է դադարեցնել հայերի նկատմամբ ռասայական ատելություն հրահրումը։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հիշեցնենք, որ Հայաստանը պահանջում է, որպեսզի դատարանը Ադրբեջանին պարտավորեցնի անհապաղ ազատ արձակել Բաքվում պահվող հայ գերիներին, քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել են 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսներին կամ դրանից հետո զինված բախումների ժամանակ։
Բաքուն պետք է ապահովի իրենց կողմից վերահսկվող տարածքում մշակութային հուշարձաններ այցելելու հնարավորությունը, ինչպես նաև քայլեր ձեռնարկի այդ հուշարձանների պահպանման համար:
Այսօր կհրապարակվի նաև Հայաստանի դեմ Ադրբեջանի ներկայացրած հայցի վերաբերյալ որոշումը։
Նյութը լրացվում է: