Ոստիկանները փակել են Դեմիրճյան փողոց տանող ավտոճանապարհը, քանի որ քիչ հետո խորհրդարան է գալու վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները։ Դեմիրճյան փողոց մեքենաների մուտքը արգելված է։

16:30-ին նախատեսված է կառավարություն- Ազգային Ժողով հարցուպատասխանը։

Հիշեցնենք, որ վաղ առավոտից անհետ կորած ու գերեվարված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ի դիմաց։ Քիչ առաջ նրանք փակել էին Բաղրամյան պողոտան, սակայն ոստիկաններին հաջողվել էր բացել ճանապարհը։